Գերմանիան ապաստան է տրամադրել 196 թուրք դիվանագետի և վերջիններիս ընտանքիներին, ովքեր նման խնդրանքով դիմել էին գերմանական իշխանություններին: Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ ստացվել է նմանատիպ 250 դիմում, սակայն բավարարվել է միայն 196-ը: Հայտնվում է, որ ապաստան ստացածների թվում կան նաև նախկին բարձրաստիճան զինվորականներ:
Dpa գործակալությունն իր հերթին հայտնում է, որ 2017 թվականի օգոստոսին Թուրքիայի 962 քաղաքացի է ապաստան խնդրել Գերմանիայից, հուլիսին՝ 620, իսկ հունիսին՝ 433:
Հավելենք, որ այs գործընթացը սկսվեց հատկապես 2016 թվականի հայտնի դեպքերից հետո: