Քաղաքական 

Լիտվան Ռուսաստանին մեղադրել է հարևանների վրա հարձակվելու մտադրություն ունենալու մեջ

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՄԱԿ-ում հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելոռուսի կողմից անցկացվող «Արևմուտք-2017» զորավարժությունները ինֆորմացիոն պատերազմի մաս են կազմում և նպատակ ունեն վախ տարածել:

«Այսօր աշխարհի ուշադրությունը սևեռված է Հյուսիսային Կորեայի և այլ տարածաշրջանների ուղղությամբ, սակայն շանտաժի նույն մեթոդները կիրառվում են Ուկրաինայի նկատմամբ և ՆԱՏՕ-ի սահմանի ողջ երկայնքով: Այսօր մոտ 100 հազար ռուս զինծառայող է մասնակցում «Արևմուտք-2017» անունը կրող հարձակողական բնույթ կրող զորավարժություններին, որոնք անց են կացվում Լեհաստանի և Բալթյան երկրների սահմանին, ինչպես նաև Արկտիկայում»,-ասել է Լիտվայի նախագահը:

Գրիբաուսկայտեի խոսքեով , Մոսկվան փորձարկում է հարևանների նկատմամբ ագրեսիվ սցներաները՝ իր բանակը պատրաստելով Արևմուտքի վրա հարձակվելուն:

 

Նույն շարքից