Հասարակություն 

Մուհամմեդ անունն ամենատարածված անուններից է Անգլիայում

Անգլիայում և Ուելսում Մուհամմեդ անունն ամենատարածված անուններից մեկն է: Այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայությունից:

Ավելի կոնկրետ եթե նշենք, այդ անունը զբաղեցրել է 8-րդ տեղը տղամարդկանց ամենատարածված անունների տասնյակում:

Ընդհանուր առմամբ, անցած տարի Անգլիայում և Ուելսում ծնվել է 3908 Մուհամմեդ:

Իսկ ամենատարածված անուններն են Օլիվերը, Հարրին և Ջորջը:

Ինչ վերաբերում է կանանց անուններին, ապա այստեղ եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Օլիվյա, Ամելյա և Էմիլի:

Նույն շարքից