Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը «խելքին մոտ» է համարում այն, որ iPhone X-ն արժե 1000 դոլար: Այս մասին նա խոսել է Good Morning America շոուի ժամանակ:
«Դա լավ գին է տեխնոլոգիայի համար, որը դուք ստանում եք: Փորձը ցույց է տալիս, որ շատերն աստիճանաբար են վճարում իրենց ստացած հեռախոսի համար: Այս դեպքում ևս այդպես է լինելու՝ քչերն են միանգամից վճարելու ամբողջ գումարը: Բացի դրանից, շատերը վաճառում են իրենց նախկին հեռախոսները, որպեսզի գնեն նորը»,-ասել է Կուկը:
Կուկը նաև խոսել է նոր սմարթֆոնների անվտանգության մասին՝ հայտարարելով, որ դրանց մեջ պահպանվող ինֆորմացիան որևէ տեղ չի գնում: