Նախկին մոդել և կենդանիների հայտնի պաշտպան Պամելա Անդերսոնը կոչ է արել Քիմ Քարդաշյանին դադարել բնական մորթի կրելը: Անցած շաբաթ նա այդ հարցով նամակ է գրել Քիմին, իսկ այժմ արդեն հրապարակավ է դիմել վերջինիս՝ այդ մասին խոսելով «Բարի առավոտ, Բրիտանիա» շոուի ժամանակ:
Քիմի մասին Պամելա Անդերսոնը խոսել է այն պահին, երբ հաղորդավարը հարցրել է, թե ինչպես է վերջինիս հաջողվում պահպանել նման տեսքը: Անդերսոնը նախ նշել է, որ իրեն օգնում է բուսակեր լինելը, ապա սկսել է խոսել Քիմ Քարդաշյանի մասին՝ կոչ անելով վերջինիս հրաժարվել բնական մորթուց:
Քիմի արձագանքի մասին դեռ հայտնի չէ:
Նախկին մոդելը նաև հայտնել է, որ նմանատիպ կոչով դիմել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին: