Գիտնականները պարզել են, որ ուղևորները, որոնք քնում են օդանավի թռիչքի և վայրէջքի ժամանակ, կարող են վնաս հասցնել իրենց լսողությանը: Այս մասին հայտնում է Independent-ն՝ հղում անելով Հարվարդի բժշկական դպրոցի հետոզոտությանը:
Գիտնականները մասնավորապես նշում են, որ թռիչքի և վայրէջքի ժամանակ մարդու ականջները խնդիրներ են ունենում, քանի որ դրսի և ներսի ճնշումները չեն համընկնում: Դրանց հնարավոր է խուսափել հորանջելու միջոցով: Իսկ եթե ուղևորը քնած է, չի կարող դա անել:
Հետևաբար գիտնականները խորհուրդ են տալիս ուղևորներին չքնել օդանավում: