Հասարակություն 

Օձ՝ բնակարանի նախասրահում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի նախասրահում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակարանի նախասրահից բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից