Մեքսիկայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 230-ի: Միայն մայրաքաղաքում զոհերի թիվն անցնում է 100-ը: Ավերվել է մոտ 50 շինություն, այդ թվում նաև բարձրահարկ շենքեր, որոնց փլատակներում դեռ մարդիկ կան: Այս մասին հայտնում են Մեքսիկայի արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Հազարավոր փրկրարարներ և շարքային քաղաքացիներ են ներգրավված փրկարարական աշխատանքներում: Ավերվել է նաև դպրոց, որի փլատակներից արդեն 20 երեխայի դի է հայտնաբերվել: Հայտնաբերվել են նաև ողջ մնացած երեխաներ, նրանց թիվը հասնում է 11-ի:
Մեքսիկայում 7,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին առավոտյան: Դրան հաջորդեցին ևս մի քանի ցնցումներ:
Մասնագետները նշում են, որ հնարավոր են նոր ցնցումներ: