Հասարակություն 

Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ սպանել կտա հարազատ որդուն

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի 42-ամյա որդին՝ Պաոլո Դուտերտեն կասկածվում է չինական մաֆիայի հետ համագործակցութան մեջ: Երկրի ընդդիմադիր պատգամավորներից մեկի խոսքերով, նախագահի որդին օգնել է մաֆիային մետամֆետամին տեղափոխել Ֆիլիպիններ: Նախագահն արդեն ապացույցներ է պահանջել՝ հայտարարելով, որ որդու մահապատժի մասին հրամանագիր կարձակի, եթե ամեն ինչ հաստատվի:

Դուտերտեն ասել է, որ այդ մասին խոսել է որդու հետ և վերջինիս հայտնել իր մտադրության մասին:

Ռոդրիգո Դուտերտեն հայտնի է թմրամիջոցների դեմ պայքարով: Մեթոդները, որոնք նա կիրառում է այդ պայքարում, բազմիցս քննադատվել են Արևմուտքի կողմից: Այդ մեթոդների պատճառով է նաև, որ վատացել են Ֆիլիպինների և ԱՄՆ-ի հարաբերությունները

 

Նույն շարքից