ԱՄՆ Արկանզաս նահանգի դպրոցներից մեկի նախկին ուսուցչուհի 25-ամյա Լորեն Գոլայնը մեղադրվում է անչափահաս աշակերտների հետ սեքսով զբաղվելու մեջ, հայտնում է New York Post-ը:
Տեղի ոստիկանությունը կասկածում է, որ 2016 թվականին Գոլայնը սիրային կապերի մեջ է եղել 4 աշակերտի հետ:
Նախկին ուսուցչուհին արդեն խոստովանել է, որ կապ է ոնեցել աշակերտի հետ՝ հայտարարելով, թե վստահ է եղել, որ նրանցից մեկը 18 տարեկան է:
25-ամյա կնոջը սպառնում է 40 տարվա ազատազրկում, սակայն նա կարող է բանտ ուղարկվել նաև մինչև կյանքի վերջ: