McAfee ընկերության կիբերհարձակումների բաժնի մասնագետները հայտնել են համացանցում ամենավտանգավոր անձնավորության անունը, գրում է Associated Press-ը:
Խոսքը վերաբերում է կանադացի հայտնի երգչուհի Ավրիլ Լավինին, ով 2013 թվականից հետո ալբոմ չի թողարկել:
Վերլուծությունների արդյունում McAfee ընկերության աշխատակիցները պարզել են, որ հենց Լավինի անունը փնտրելիս են ամենաշատ վիրոսներն ի հայտ գալիս: Այն օգտատերերը, որոնք առհասարակ հետաքրքրված չեն երգչուհու անձով, վիրուսներից ապահովագրված են մոտ 15 տոկոսով:
Ամենավտանգավոր հայտնիների ցանկում հայտնվել են նաև Բրունո Մարսը, Ջասթին Բիբերը, Զեյն Մալիքը, Սելին Դիոնը, Քեթի Փերին և Բեյոնսեն: