Քաղաքական 

Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թանկ է վճարելու իր նախագահի խոսքերի համար

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ պատասխանելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի խոսքերին:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կարող է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների փորձարկումների համար: Նա Կիմ Չեն Ինին տիեզերագնաց էր անվանել, ով իրեն ինքնասպանության գնացողի նման է պահում:

Կիմ Չեն Ինի խոսքերով, Թրամփի հայտարարությունը վիրավորել է իրեն և իր երկիրը: Նա հայտարարել է, որ  ԱՄՆ-ը թանկ է վճարելու իր նախագահի խոսքերի համար:

Կորեական պետության առաջնորդը չի ասել, թե ինչ պատասխանի մասին է խոսքը, դրա փոխարեն ԱԳՆ-ն հայտարարել է, որ հնարավոր է Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբ փորձարկվի:

Նույն շարքից