Հասարակություն 

Աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաների տասնյակը

analitik.am

J.D. Power and Associates վերլուծական կազմակերպության մասնագետները հրապարակել են աշխարհի 10 ամենահուսալի ավտոմեքենաների անունները:

Փորձագետների հարցմանը մասնակցել է ավելի քան 40 հազար ամերիկացի վարորդ, ովքեր իրենց ավտոմեքենաները ձեռք են բերել 2013 թվականից հետո: Տրվել է մեկ հարց՝ որ մեքենան են նրանք նախընտրում: Ստացված պատասխանների հիման վրա էլ կազմվել է ցանկը:

Այսպես, առաջին հորիզոնականում Fiat 500-ն է, որի վերջին մոդելը սկսվել է թողարկվել 2014 թվականից:

Երկրորդ հորիզոնականում Lexus ES-ն է, վերջին մոդելը՝ 2017 թվական:

Եռյակը եզրափակում է Opel Astra Buick Verano-ն, վերջին մոդելը՝ 2017 թվական:

Տասնյակում հայտնվել են նաև Honda Jazz/Fit, Mini,  Chevrolet Malibu, Lexus GS, Chevrolet Camaro, Buick LaCrosse և Hyundai Santa Fe ավտոմեքենաները:

Նույն շարքից