Քաղաքականություն 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ինդոնեզիայի արտգործնախարարի հետ

analitik.am

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին վերջին շրջանում հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված ակտիվությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացումը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ:

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան մի շարք հրատապ միջազգային խնդիրների։

Նույն շարքից