Սոցկայքերի օգտատերերը փորձում են հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել արքայազն Հարրին ԱՄՆ առաջին տիկնոջ հետ հանդիպման ժամանակ ձեռքի ժեստով:
Արքայազն Հարրին և Մելանյա Թրամփը հանդիպել են Տորոնտոյում: Հանդիպումը տևել է 20 րոպե, իսկ խոսակցության թեման դեռ հայտնի չէ:
Հանդիպումից հետո լուսանկարվելիս Հարրին տարօրինակ ժեստ է ցույց տվել ձեռքով, որը չի վրիպել օգտատերերի աչքից: Խոսքը «այծ» ժեստի մասին է:
Օգտատերերից ոմանք կարծում են, որ Հարրին Անտիքրիստ է, քանի որ այդ ժեստը «սատանայի նշանն» է:
Ոմանց կարծիքով այսկերպ Հարրին սեր է խոստովանել իր սիրելիին, քանի որ միջազգային լեզվով այդ ժեստը նշանակում է «ես սիրում եմ քեզ»:
Ոմանք էլ կարծում են, որ այդկերպ Հարրին ողջույններ է ուղարկել Թրամփին՝ պատասխանելով վերջինիս Քեյթ Միդլթոնի հասցեին արված հայտարարության համար:
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Քեյթին կիսամերկ արևայրուք ընդունելու համար:
Իսկ թե ինչ է նկատի ունեցել Հարրի այս ժեստով, դեռ հաստատ հայտնի չէ: