Հասարակություն 

Apple-ն և Google-ն ամենաթանկ բրենդներն են արդեն 5-րդ տարին անընդմեջ

analitik.am

Apple և Google ընկրություններն արդեն 5-րդ տարին անընդմեջ դարձել են աշխարհի ամենաթանկ բրենդները, այս մասին պարզ է դառնում աշխարհում 2017 թվականի առաջատար բրենդների մասին Interbrand Corp.-ի հաշվետվությունից:

Apple-ն այմ արժե 184,15 միլիարդ դոլար, ինչը 3 տոկոսով ավելի շատ է անցած տարի գրանցած արդյունքից, իսկ Google-ն արժե 141,70 միլիարդ դոլար: Google-ի առաջընթացն ավելի շատ է՝ 6 տոկոս:

Եռյակը եզրափակում է Microsoft-ը, որը թանկացել է 10 տոկոսով և գնահատվում է 80 միլիարդ դոլար:

Առաջին տասնյակում հայտնվել են նաև Amazon (64,8 միլիարդ դոլար), Samsung (56,2 միլիարդ), Facebook (48,2) և  IBM (46,8 միլիարդ) ընկերությունները:

Ինչ վերաբերում է մինչև 2013 թվականը 12 տարի անընդմեջ առաջին հորիզոնականում հայտնվող Coca-Cola-ին, ապա այն 4-րդ հորիզոնականում է՝ 69,3 միլիարդ դոլար արժեքով:

Նույն շարքից