Հասարակություն 

Հրդեհ Սարչապետ գյուղում. աշխատանքներում ներգրավված են երկու մարտական հաշվարկ և 10 փրկարար ծառայող

Հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարեցվել ողջ գիշեր: Սեպտեմբերի 26-ին, Ժամը 08:00-ի դրությամբ աշխատանքներում ներգրավված են երկու մարտական հաշվարկ և 10 փրկարար ծառայող:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով այրվում է մոտ 12000 հակ պահեստավորած անասնակեր և անասնագոմի տանիքը (մոտ 720 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին:

Նույն շարքից