Քաղաքական 

Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հորդորել է հանգիստ թողնել Երևանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևան քաղաքի կառավարման հարցով մի քանի դիտողություններ է արել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն, ինչպես պարզվում է, վարչապետի դիտողությունները Երևանի քաղաքապետի սրտով չեն եղել, և նա փորձել է հարցերը կարգավորել Սերժ Սարգսյանի միջոցով: Վարչապետի մի քանի դիտողություններից հետո Տարոն Մարգարյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին և բողոքել Կարեն Կարապետյանից՝ խնդրելով, որ վերջինս չմիջամտի իր աշխատանքին:

Ինչպես երևում է՝ նրա խնդրանքը բավարարվել է, և Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հորդորել է ուղղակի հանգիստ թողնել Երևան համայնքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից