Հասարակություն 

Մահացել է ռոք երաժիշտ Թոմ Փեթին

ԱՄՆ-ում կյանքի 67-րդ տարում մահացել է ռոք երաժիշտ Թոմ Փեթին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վերջինիս մենեջերին:

Երաժշտի անշնչացած մարմինը գտել են Մալիբույում սեփական տանը: Նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել:

Թոմ Փեթին The Heartbreakers  խմբի հետ ճանաչում ձեռք բերեց 1970-ականներին: 2002 թվականին խումբը ընդգրվել է ռոքն ռոլի փառքի սրահում: Փեթին հաջողություններ է ունեցել նաև սոլո կարիերայում:

Նույն շարքից