Հասարակություն 

Ամուսնանում է ՍԱՍ-ի Արտակի դուստրը, ով է ընտրյալը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, և իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից:

Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ևս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ: Հարսանիքին ներկա է եղել հայաստանյան իսթեբլիշմենթը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` առանց «խնամի-սանիկ» Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի:

Առաջիկայում ևս մի քեֆ-ուրախություն է սպասվում. հոկտեմբերի 20-ին տեղի կունենա իշխանությունների «լյուբիմչիկ», անպարտելի` «ջրում չխեղդվող, կրակում չայրվող» ՍԱՍ-ի Արտակի դստեր հարսանիքը։ Նա ամուսնանում է Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի համասեփականատերերից մեկի որդու հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից