Հասարակություն 

Մանրամասներ՝ «Արմենիա» ԲԿ-ի կրակոցներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած կրակոցները կքննվեն ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչությունում:

Ինչպես հայտնի է՝ նշյալ օրը տղամարդը ինքնաձիգով մտել էր բժշկական կենտրոն և կրակոցներ արձակել՝ փորձելով փախցնել այդ պահին բժշկական կենտրոնում գտնվող հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած, «Բանդա»-ի գործով ազատազրկման դատապարտված Դավիթ Գալստյանին: Բայց փախցնելու փորձը չէր հաջողվել, և իրավապահները կարողացել էին բռնել և՛ դատապարտյալին, և՛ կրակոցներ արձակող անձին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից