Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության ժամանակ վիրավորված և հոսպիտալացված քաղաքացիներից առնվազն 45-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 300 տուժող:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Mandalay Bay խաղատան մոտ տեղի ունեցած սպանդի արդյունքում զոհվեց 59 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 527-ի: