Հասարակություն 

Թուրքիայում ռումբի պայթյունը 4 զինվորականի կյանք է խլել

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաքքարի նահանգում, ինքնաշեն ռումբի պայթյունի արդյունքում 4 զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հավելելով, որ ռումբը տեղադրել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամները:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Հատուկ օպերացիա է սկսվել ռումբը տեղադրողներին հայտնաբերելու համար:

Նույն շարքից