Հասարակություն 

22-ամյա կինը նկարահանել է սեփական մահը. Նրան գնդակահարել է հարևանը

22-ամյ Վիլլիեն Մաթիասը նկարահանել է այն, թե ինչպես է հարևանը վիճաբանում իր հետ բամբասանքներ տարածելու համար՝ նույնիսկ չմտածելով, որ ամեն ինչ ավարտվելու է իր մահով: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է վիճաբանող տղամարդը դիմում ատրճանակի օգնությանը և գնդակահարում երիտասարդ կնոջը, գրում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ-արևելքում: Վիլլիենը միջադեպը նկարահանել է ամուսնուն ցույց տալու համար, սակայն, հասկանալի պատճառներով, դա հասցնել չի կարողացել:

Մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ավելի ուշ հայտաբերվել է և ձերբակալվել:

 

Նույն շարքից