Հասարակություն 

Գեղամյանը հերքում է, որ հարձակվել է Փաշինյանի վրա, իսկ Փաշինյանը չի ցանկանում մանրամասնել

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։

Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։)

Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։)

Ավելի վաղ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խորհուրդ էր տվել Գեղամյանին չխոսել Արաքսն անցնելու և Արդահան հասնելու մասին, այլ խոսել Լենինիզմից:

Գեղամյանը հերքում է, որ հարձակվել է Փաշինյանի վրա՝ նշելով, որ այդ դեպքում վերջինս հաստատ կտեղափոխվեր հիվանդանոց, քանի որ ինքը 3,5 տարի զբաղվել է բռնցքամարտով:

Իսկ Փաշինյանը չի պատրաստվում պատասխանել հարցերին՝ նշելով, որ սա այն միջադեպը չէ, որի մասով պետք է ծավալվել, և ինքն ամեն ինչ արդեն գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նույն շարքից