Մամուլում տեղեկություններ են հայտնվել երգչուհի Զեմֆիրայի և դերասանուհի ու ռեժիսոր Ռենատա Լիտվինովայի ամուսնության մասին, գրում է РЕН ТВ-ն:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Շվեդիայում, որտեղ միասեռ ամուսնությունները թույլատրվում են 2009 թվականից:
Լիտվինովայի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս ինֆորմացիան:
Հավելենք, որ Լիտվինովան և Զեմֆիրան բազմիցս աշխատել են իրար հետ ամենատարբեր նախագծերի շրջանակներում: