ՀՔԱՎ նամակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Պարոն գլխավոր դատախազ, 2017թ. հոկտեմբերի 1-ին www.medialab.am կայքում հրապարակել է «Գորիկ Հակոբյան. Հրեշը»վերնագիրը կրող Մհեր Արշակյանի հեղինակային նյութը: Նյութը հրապարակվել է նաև «www.facebook.com» սոցիալական ցանցում, որտեղ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ում անվանումը գրված է հունարեն տառերով մեկնաբանություն է գրել հետևյալ բովանդակությամբ` «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ.. այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»: Նշված հոդվածի տակ թողնված մեկնաբանությունը իր մեջ սպառնալիք է պարունակում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ, կապված իր կողմից հրապարակված նյութի հետ: ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: ՀՀ վճռաբեկ դատարանը 2012 թվականի հունիսի 8-ին թիվ ԿԴ1/0025/01/11 վճռով անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածին` Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ սպանության սպառնալիքի հետ մեկտեղ այն պատասխանատվություն է նախատեսում առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու իրական սպառնալիքի համար: Այսինքն` նշված հանցակազմի օբյեկտը հավաքական բնույթ է կրում, այն բաղկացած է մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև սեփականության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից: Սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, առաջացնել տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում:
Մանրամասն՝ այստեղ