Քաղաքական 

ԱԺ-ն քվեարկեց և ընդունեց բոլոր քննարկված օրինագծերն ու համաձայնագրերը

Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերն ու համաձայնագրերը:

Պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալված՝ Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Նշենք, որ քվեարկված և ընդունված նախագծերի թվում էր նաև «ՀՀ եւ ՌԴ միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նույն շարքից