Հասարակություն 

Պուտինն իր ծննդյան օրը հեռախոսազանգ չի ստանալու Թրամփից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ը, անցկացնելու է աշխատանքային ռեժիմով: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նա հաճախ իր ծննդյան օրը տոնում է մտերիմների և ազգականների հետ, երբեմն՝ նաև գործընկերների: Միայն կարող եմ ասել, որ նա մի շարք հեռախոսազանգեր է ունենալու և շնորհավորանքներ է ստանալու»,-ասել է Պեսկովը:

Պեսկովը նաև բացասական պատասխան է տվել հարցին, որը վերաբերել է Թրամփից սպասվելիք հեռախոսազանգին:

Հավելենք, որ իր ծննդյան օրը Պուտինը նաև խորհրդակցություն է ունենալու Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ:

Նույն շարքից