Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ դատարանում տեղի կունենա Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով նիստը:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել է Անի Հովհաննիսյանին Տիգրան Ուրիխանյանի գործով մեղավոր ճանաչելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Վերաքննիչ դատարան դիմել է նաև դատախազությունը՝ բողոքարկելով Անի Հովհաննիսյանին ՎՏԲ բանկի գործով անմեղ ճանաչելու դատավճիռը: