Քաղաքական 

Մակրոնը պատրաստ է մեկնել Ռուսաստան

Փարիզում պատրաստ են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը: Խոսքը վերաբերում է 2018 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջազգային տնտեսական ֆորումին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցելուն:

Ինչպես հայտնում է Կոմերսանտը, Պուտինն այս մասին խոսել է Վերսալում այս տարի մայիսին կայացած բանակցությունների ժամանակ:

Պարբերականը գրում է, որ հնարավոր այցը նպաստավոր ազդեցություն կունենա ռուս-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման վրա:

Խոսվում է նաև այն մասին, որ հաջորդ տարի գարնանը բարենպաստ պայմաններ կստեղծվեն Ռուսաստանի և Եվրամիության միջև սառույցը ոչնչացնելու համար:

Նույն շարքից