Քաղաքական 

Թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվում են

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը դադարեցրել է ԱՄՆ քաղաքացիներին ոչ էմիգրացիոն վիզաներ տրամադրել՝ պատասխանելով Վաշինգտոնի համանման քայլին:

Ավելի վաղ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը քննադատել էր Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունը՝ նշելով, որ նրան առաջադրված մեղադրանքն անհիմն է  և վնասում է երկու երկրների հարաբերություններին:

Դիվանագետը նաև հայտարարել էր  Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների կողմից ոչ էմիգրացիոն վիզաներ տրամադրելու գործընթացը դադարեցնելու մասին:

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ Վաշինգտոնի քայլերը ստիպում են Անկարային վերանայել հարցերը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի պարտավարություններին Թուրքիայի դիվանագիտական առաքելությունների անվտանգությունն ապահովելու մասով և դադարեցնել ԱՄՆ-ի քաղաքացիներին ոչ էմիգրացիոն վիզաներ տրամադրելու գործընթացը:

Հավելենք, որ Մեթին Թոփուզին Թուրքիայում մեղադրում են Ֆաթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Նույն շարքից