Հասարակություն 

Մարզահամերգային համալիրի մոտ ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19:54-ին ահազանգ է ստացվել, որ «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոկայանատեղիում կայանած Audi A4 մակնիշի 28 MM 282 պետհամարանիշով ավտոմեքենայում (վարորդ Մ.-Մ. Մ.):

Հրդեհը մարվել է ժամը 20:18-ին: Այրվել է փոխանցման տուփը:

Նույն շարքից