«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 11-ին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին.
ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի` Կարմիր բանակի, Երեւանյան փողոցների եւ հարակից տարածքների հանրային բաժանորդների,
ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: