Հասարակություն 

Դմիտրի Խվորոստովսկին չի մահացել

Ռուս աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիի կինը հերքել է որոշ ԶԼՄ-ների կողմից հրապարակված ինֆորմացիան այն մասին, որ իր ամուսինը մահացել է:

Երգչի կինը գրել է, որ իր ամուսնու հետ ամեն ինչ կարգին է:

Խվորոստովսկիի մահվան մասին լուրերը հերքվել են նաև վերջինիս ֆեյսբուքյան էջում:

Երգչի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ իրենք մտածում են իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա տարածողի դեմ դատական հայց ներկայացնելու մասին:

Ավելի վաղ մի քան ԶԼՄ-ներ գրել էին, որ քաղցկեղի դեմ պայքարող 55-ամյա Խվորոստովսկին մահացել է Լոնդոնի իր տանը:

Նույն շարքից