Քաղաքական 

Նախագահի հրամանագրով նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրով, Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք):

Նույն շարքից