Ամերիկացի հայտնի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով ավելի հայտնի է Էմինեմ անունով, կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Համացանցում հայտնված տեսանյութում ռեփերը նշում է, որ պետք է շնորհակալություն հայտնել Օբամային այն բանի համար, ինչ Միացյալ Նահանգները հիմա ունի, իսկ Թրամփը կամիկաձե է, ով կարող է միջուկային Հոլոքոստը բերել:
Տեսանյութը, որի հիմնական թեմաներից մեկը ռասսայական խնդիրներն են, արդեն 2,5 միլիոն դիտում ունի: Թիվն արագ աճում է:
https://www.youtube.com/watch?time_continue=81&v=LunHybOKIjU