Անվտանգության հարցերով մասնագետները կազմել են գլխավոր կիբերհարձակումների թոփ տասնյակը: Այս մասին գրում է BetaNews-ը՝ հղում անելով KnowBe4-ին:
Ցուցակի առաջին հորիզանականում շարունակում է մնալ ֆիշինգը, որի օգնությամբ հարձակվողները իրենց ծրագիրն են ներբեռնում հարձակման ենթարկված համակարգչի մեջ, որպեսզի այնտեղից ստանան իրենց հետաքրքրող ինֆորմացիան:
Չնայած այս հարցում զգուշացումներին, շարունակում են մնալ միջոցներ, որոնց օգնությամբ չարագործները կարողանում են կատարել իրենց սև գործը:
Մասնագետները նշում են, որ օգտատերերին հատկապես ստիպում են բացել այն պատուհանները, որոնցով խորհուրդ է տրվում փոխել էլեկտրոնային փոստի գաղտնաբառը, կամ՝ աքաունթի մյուս տվյալները:
Նշվում է նաև, որ ֆիշինգի մասնագետների մշտական կատարելագործումը թույլ չի տալիս մեխանիզմ մշակել նրանց դեմ պայքարելու համար: