Կալիֆորնիայում վերջին օրերին անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հայտնվում էր 18 զոհի մասին:
Հրդեհը ամբողջովին ավերել է մոտ 3,5 հազար շինություն, տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ:
Հրշեջները շարունակում են պայքարել 22 օջախի դեմ, որոնք գտնվում են Կալիֆորնիայի տարբեր մասերում: Հրդեհը մարելու գործում ներգրավված է 2,7 հազար հրշեջ: