Սիրիայում սպանվել է 50-ամյա բրիտանուհի Սալլի Ջոնսոնը, ով իսլամ էր ընդունել և մեկնել Սիրիա, որտեղ կռվում էր Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման շարքերում՝ ստանալով Սպիտակ այրի անունը, գրում է The Mirror-ը՝ հավելելով, որ ահաբեկիչը ոչնչացվել է ամերիկյան անօդաչուհի միջոցով:
Հայտնվում է, որ Ռաքքայում կատարված հարձակման արդյունքում Ջոնսոնից բացի սպանվել է նաև վերջինիս 12-ամյա որդին, ով ևս գտնվում էր ԻՊ-ի շարքերում:
Սպիտակ այրին, ով ԻՊ-ի շարքերը համալրել էր 2013 թվականին, համարվում էր աշխարհի ամենահետախուզվող հանցագործներից մեկը: