Քաղաքական 

Քննարկվել են թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուհի հետ և քննարկել ճգնաժամը, որը հիմա կա երկու երկրների հարաբերություններում: Նշենք, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերություններն էլ ավելի են լարվել վիզային հարցերում առաջացած խնդիրներից հետո:

Հեռախոսազրույցի ժամանակ Թիլերսոնն իր անհանգստությունն է հայտնել՝ կապված Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան 2 աշխատակցի ձերբակալության հետ:

Նա նշել է, որ կարևոր է քննության թափանցիկությունը և վերջիններիս առաջադրված մեղադրանքը հիմնավորելը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը և Թուրքիան մեկը մյուսի հետևից դադարեցրել էին մեկը մյուսի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու գործընթացը:

 

Նույն շարքից