1995 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջորջ Վեան հաղթել է Լիբերիայի նախագահական ընտրություններում, հայտնում է National Accord-ը:
Նա պայքարում հաղթել է երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բոկայային:
Սա Վեայի առաջին փորձը չէր նախագահի պաշտոնը զբաղեցնելու պայքարում: 2005 թվականին նրան հաջողվել էր ստանալ ձայների 40 տոկոսը, սակայն դա բավարար չէր եղել հաղթելու համար:
2005-ին Լիբերիայի նախագահ էր ընտրվել Էլլեն Ջոնսոն-Սերլիֆը՝ դառնալով երկրի առաջին կին ղեկավարը: