Հասարակություն Տնտեսություն 

Կերթևեկենք դատարկ ու չենք վերցնի ուղևորներ. Երևանի տրանսպորտի ոլորտի աշխատողներ

analitik.am

Երևանում տրանսպորտի ոլորտի աշխատողները նոր ակցիայի են պատրաստվում ընդդեմ քաղաքապետարանի: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել է, որ 100 դրամ սակագնով իրենք այլևս չեն կարող աշխատել:


«Մենք ձմեռային անվադողեր գնելու փող չունենք, չխոսելով այլ ծախսերի մասին: Մեկ ավտոբուսը ձմեռային ռեժիմի բերելն արժե 580 հազար դրամ, երթուղայինինը՝ 400 հազար դրամ: Դա և անվադողերի գնումն է, և շատ այլ բաներ: Քաղաքապետարանը չի ասում, թե որտեղից վերցնենք այդ գումարը, իսկ սակագինը բարձրացնել թույլ չեն տալիս»,-ասել է «Արշակյան» ընկերության ղեկավար Աշոտ Արշակյանը:


Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ տրանսպորտի ոլորտի աշխատողները չեն հրաժարվում երթուղի դուրս գալ, բայց ուղևորներ չեն վերցնի: «Այո, դա դեմարշ է, բայց այլկերպ հնարավոր չէ, քանի որ քաղաքապետարանը ձգձգում է մեր խնդրի լուծումը»,-ասել է նա:

Նույն շարքից