Հասարակություն 

Samsung-ի ղեկավարը հայտարարել է հեռանալու մասին՝ ցանկանալով նոր մեկնարկ ապահովել ընկերության համար

analitik.am

Հարավկորեական հսկայի՝  Samsung-ի գլխավոր տնօրեն Կվոն Օ Հյունը հայտարարել է հեռանալու մասին: Օ Հյունը հայտարարել է, որ իր հեռանալով ցանկանում է նոր մեկնարկ ապահովել ընկերության համար գոյություն ունեցող աննախադեպ ճգնաժամի պայմաններում:

Հարավկորեական տեխնոլոգիական հսկան արդեն բավական երկար ժամանակ դժվարություններ ունի: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին ընկերության 49-ամյա փոխնախագահ Լի Չժե Յոնը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ մեղադրելով կոռուպցիայի և վստահությունը չարաշահելու մեջ:

Սրանից մեկ տարի առաջ էլ  Samsung-ը հայտնվել էր տեխնոլոգիական սկանդալի կիզակետում՝ կապված Samsung Galaxy Note 7-ի հետ:

 

Նույն շարքից