ԱՄՆ ներկայացուցիչները ստում են, երբ հայտարարում են, թե չեն կարող հանդիպել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության ձերբակալված աշխատակից Մեթին Թոփուզի հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայում Թոփուզին մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Էդողանի խոսքերով, ԱՄՆ իշխանությունները ստում են ամբողջ աշխարհին, քանի որ նրանց որևէ մեկը չի արգելել հանդիպել Թոփուզի հետ:
Էրդողանը նշել է, որ Անկարային անհանգստացնում է իրեն գործընկեր անվանող ԱՄՆ-ի երկակի խաղը. «Նրանք հանդիպումների ժամանակ խոստումներ են տալիս, սակայն մեր թիկունքում կեղտոտ խաղ են խաղում »:
Թուրքիայի նախագահն ամերիկյան կողմին կրկին մեղադրել է նաև թրդերին զենք մատակարարելու համար: