Քաղաքականություն 

Եվրահանձնաժողովի նախագահը չի ցանկանում, որ Կատալոնիան անկախանա Իսպանիայից

analitik.am

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, թե իրեն դուր չի գալիս այն, որ Կատալոնիան ցանկանում է անկախանալ Իսպանիայից, քանի որ դա կարող է հանգեցնել մյուս շրջաններում նմանատիպ տրամադրությունների:

Այս մասին Յունկերը խոսել է Լյուքսեմբուրգում՝ հավելելով, որ նման պայմաններում ԵՄ-ում կառավարումն իրականացնելն ավելի բարդ կլինի:

Եվրահանձնաժողովի նախագահը նաև իր անհանգստությունն է հայտնել՝  կապված  Կատալոնիայում տիրող իրավիճակի հետ, սակայն նշել է, որ որևէ մեկը որևէ մեկի վրա չի կրակում, գոնե՝ դեռ:

 

Նույն շարքից