ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ջանքեր գործադրել հյուսիսկորեական խնդրի խաղաղ կարգավորման համար, չնայած երկու երկրների հարաբերություններում նկատվող լարվածության աճին: Այս մասին Թիլերսոնը խոսել է CNN-ի եթերում:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ դիվանագիտական ջանքերը շարունակվելու են մինչև առաջին ռումբի ընկնելը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել էր, թե խորհուրդ է տվել Թիլերսոնին ժամանակ չվատնել փոքրիկ մարդ-հրթիռի հետ բանակցությունների վրա: Այդպես Թրամփն անվանել է Հյուսիսային Կորեայի առաջնորդին:
Այդուհանդերձ, Թիլերսոնըի պնդմամբ, Թրամփը ցանկանում է խուսափել հարցի ուժաին լուծումից: