ԱՄՆ Լուիզիանա նահանգում նավթի արդյունահանման կետում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 6 մարդ է տուժել: Այս մասին գրում է Times-Picayune-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Իրավապահները նշել են, որ սրանք նախնական թվեր են և կարող են աճել: Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով փրկարարներ:
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հայտնվում: