Հասարակություն 

Բրիտանուհին 3 դոլարով վաճառում է Լոնդոնի կենտրոնում գտնվող իր տունը

Բրիտանուհին հույս ունի, որ նախնական գինը կաճի, և ինքը կկարողանա նորմալ գնով վաճառել տունը:

Ինչպես հայտնում է Reuters-ը, տունը գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Այն ունի փոքրիկ այգի, խոհանցը նոր է վերանորոգվել: Տան տիրուհու խոսքերով, ինքը հոգնել է այս կամ այն գործակալության օգնությամբ տունը վաճառելու փորձերից և որոշել է անձամբ զբաղվել հարցով:

Բրիտանուին հույս ունի այսկերպ կրկնել նախորդ նախադեպը, երբ Մեծ Բրիտանիայում 1,5 միլիոն դոլարով վաճառվեց տուն, որի նախնական գինը եղել էր ընդամենը 5 դոլար:

 

 

Նույն շարքից