Հասարակություն 

Հրդեհ Մալիշկա գյուղում. Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (լրացված)

analitik.am

Հոկտեմբերի 16-ին, ժամը 21:48-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է անասնակեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մալիշկա գյուղի 6-րդ փողոցի թիվ 26 տան (սեփականատեր Խ. Ս.) մոտակա անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:17-ին, մարվել 00:59-ին:

Այրվել է 200 հակ պահեստավորված անասնակեր և մոտ 36 քմ տանիքի ծածկը (ազբոշիֆեր):

Նույն շարքից